«Սոցիալական վիճակի վատացման հետ զուգընթաց հացի պահանջարկը մեծանում է ժողովրդի կողմից, որովհետև կշտացնողը հիմնականում հացն է, մարդիկ եթե ի վիճակի չեն մյուս սննդամթերքը գնելու, դիմում են ավել շատ հաց ուտելով իրենց օրգանիզմին անհրաժեշտ կալորիաները բավարարելուն»: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սևանի հացի գործարանի տնօրեն Աշոտ Ավետիսյանը:
Նրա խոսքով՝ դրամի արժեզրկումը, ցածր աշխատավարձը դժվարացնում են հացի արտադրությամբ զբաղվելը, շահութաբերությունը գնալով նվազում է: «Աշխատակիցները դժգոհում են աշխատավարձից, բայց բարձրացնել հնարավոր չէ: Մենք ստիպված վարկերով ենք աշխատում»,- նշեց տնօրենը հավելելով, որ հացի արտադրությունը ստրատեգիական է, և այդտեղ պետք է պետական լծակներն իրենց գործը կատարեն:
Մանրամասները՝ տեսանյութում:







































