Հունաստանը հայտարարել է, որ իր տարածքում փախստականների ու ներգաղթյալների թիվը մարտին կարող է երեք անգամ մեծանալ և հասնել 70 հազար մարդու: Այդ մասին հաղորդում է BBC-ն:
Աթենքը դրանում մեղադրում է Բալկանյան երկրներին, որոնք փակում են իրենց սահմանները փախստականների համար:
Անցյալ շաբաթ Մակեդոնիան փակել է իր սահմանը Աֆղանստանի քաղաքացիների համար, ինչպես նաև խստացրել Սիրիայի և Իրաքի քաղաքացիների մուտքը:










































