«Բարսելոնա»-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին հայտնել է, որ ապագան կապում է միայն իր ներկայիս ակումբի հետ:
«Երբեք անգամ չեմ մտածել այլ ակումբ տեղափոխության մասին: Չեմ կարող պատկերացնել ինձ որևէ այլ թիմում:
Եթե խոսենք 2012/13 թվականների մրցաշրջանի մասին, ապա ասեմ, որ Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը հիանալի նվաճում է, բայց մեր նպատակն էր` հաղթանակ տանել բոլոր մրցաշարերում: Անցյալի մասին խոսելու անհրաժեշտություն չկա: Մրցաշրջանն արդեն ավարտված է: Պետք է այնպես մարզվենք, որպեսզի հաղթանակներ գրանցենք առաջիկա մրցաշրջանում»,- Goal. com-ը մեջբերում է Մեսսիին:








































