Saturday, 20 06 2026
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist

Կոլեկտիվ հանցանքի դևալվացիան

ՀՀԿ-ն հետ կանգնեց Մարտի 1-ի հարցով հանձնաժողով ստեղծելու համաձայնությունից, որ ընտրություններից առաջ կայացրել էր ՀԱԿ-ի հետ՝ պայմանավորվելով, որ իբր ընտրություններից հետո հանձնաժողովի ստեղծմանը կողմ են քվեարկելու: Դժվար է ասել, թե ինչն է ավելի վատ՝ ՀՀԿ-ի, ըստ էության, խաբեությո՞ւնը, թե՞ ՀԱԿ-ի դյուրահավատությունը, եթե, իհարկե, խոսքը այս դեպքում դյուրահավատության մասին է, և ՀԱԿ-ում, որտեղ կան նույնիսկ այս ռեժիմը ներսից ճանաչող փորձառուներ, իսկապես հավատացած կլինեին ՀՀԿ-ին:

Իրականում ՀՀԿ-ի հետ պայմանավորվածությունը ընտրություններից առաջ պետք էր նաև ՀԱԿ-ին: Եթե ՀԱԿ-ը պնդեր՝ հարցը ընտրություններից առաջ քննարկել, ապա ՀՀԿ-ն, բնականաբար, կմերժեր, և ամեն ինչ կհանգեր ընդդիմության հերթական նախաձեռնության ձախողմանը՝ իշխանական մեծամասնության պատճառով: Արդյունքում էֆեկտը մեծ չէր լինի, որովհետև նման ձախողումները արդեն բնական բան են դարձել: Իսկ երբ ձեռք է բերվում իբր համաձայնություն և ժամանակ է շահվում, ապա ընտրություններից առաջ դա հնարավոր է ներկայացնել որպես ընդդիմության մարտավարական հաջողություն, ինչը կարող է դրական ազդել քարոզչության և քաղաքական կապիտալի տեսանկյունից: Եվ, ամենայն հավանականությամբ, ՀԱԿ-ը ՀՀԿ-ի հետ պայմանավորվել է հենց այս հաշվարկով՝ ամենևին պատրանքներ չունենալով, որ Հանրապետականը կարող է նորից Մարտի 1-ի հանձնաժողով ստեղծել:

Նույն նախընտրական-քարոզչական հաշվարկն էլ երևի թե աշխատել է ՀՀԿ-ի պարագայում, և այստեղ գերադասել են ոչ թե միանգամից փակել թեման, այլ շահավետ առաջարկ անել ՀԱԿ-ին: Այսինքն՝ ըստ էության, գործ ունենք Մարտի 1-ի վրա քաղաքական հերթական գործարքի հետ, որը հասավ իր տրամաբանական ավարտին, և հիմա ընդդիմությունը հայտարարություններ կանի իրեն «խաբած» ՀՀԿ-ի հասցեին, իսկ ընտրություններն էլ բարեհաջող հետևում թողած ՀՀԿ-ի համար այլևս հետաքրքիր չեն այդ մեղադրանքները, առավել ևս, որ ՀՀԿ-ն հասարակության մոտ վարկանիշի առումով վաղուց կորցնելու բան չունի, ինչի մասին են վկայում ՀՀԿ-ականների ցինիկ արձագանքները այնպիսի կարևոր խնդիրների հետ կապված, ինչպիսիք են արտագաղթը և վերջին թանկացումները:

Մարտի 1-ի խնդիրը այսպիսով ապրեց հերթական քաղաքական վայրիվերումը, ինչն, ըստ էության, հանրային աչքում խնդրի դևալվացիայի ևս մի քայլ էր: Թող տարօրինակ չհնչի, սակայն այդ դևալվացիայի հարցում շահագրգռված են երևի թե և՛ իշխանությունները, և՛ ընդդիմությունը, մասնավորապես՝ ՀԱԿ-ը: Ի վերջո՝ երևի թե պատահական էլ չէր, որ, օրինակ, այս տարի՝ Մարտի 1-ի հինգերորդ տարելիցին ՀԱԿ առաջնորդը չեկավ Մյասնիկյանի արձան՝ զոհերի հիշատակը հարգելու: Այս հարցը շատ է կաշկանդում ՀԱԿ-ին՝ ԲՀԿ-ի հետ համագործակցության առումով, և, իհարկե, ՀԱԿ-ում կուզենային, որ եթե չեն կարողանում բացահայտման ուղղությամբ առաջ մղել խնդիրը, այն գոնե չխանգարեր քաղաքագիտական կուրսը առաջ մղելուն, թեկուզ առժամանակ՝ մինչև առնվազն տեսականորեն ՀԱԿ-ի իշխանության գալը, ինչն, իհարկե, խիստ տեսական հեռանկար է անգամ քաղաքագիտական կուրսի սահուն ընթացքի դեպքում, որովհետև այդ ընթացքը առավելագույնը իշխանության է բերելու ԲՀԿ-ին:

Դե, իսկ իշխանությունների համար իրավիճակն առավել քան հստակ է՝ նրանք կատարել են հանցանք, և այստեղ խոսքը հանցագործների բացահայտման մասին է: Իսկ իշխանական համակարգում հանցանքները ունեն մի յուրահատկություն՝ դրանք սովորաբար կոլեկտիվ են լինում՝ հետագայում միմյանցից ձերբազատվելու ճեղքեր չթողնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում