Ֆուտբոլի Անգլիայի Պրեմյեր լիգայի 27-րդ տուրում տեղի ունեցան մի շարք հանդիպումներ: «Չելսի»-ն կարողացավ կամային հաղթանակ տանել, իսկ առաջատար «Լեսթեր»-ը հաղթեց խաղավերջում խփած գոլի շնորհիվ: Ստորև ներկայացնում ենք ավարտված խաղերի արդյունքները:
«Լեսթեր» – «Նորվիչ»՝ 1:0
Գոլը՝ 89´ Ուլոա
«Սաութհեմփթոն» – «Չելսի»՝ 1:2
Գոլերը՝ 42´ Լոնգ(1:0), 75´ Ֆաբրեգաս(1:1), 89´ Իվանովիչ(1:2)
«Վեսթ Հեմ» – «Սանդերլենդ»՝ 1:0
Գոլը՝ 30´ Անտոնիո
«Սթոք Սիթի» – «Ասթոն Վիլա»՝ 2:1
Գոլերը՝ 51´, 56´ Արնաուտովիչ(1:0, 2:0), 79´ Բակունա(2:1)
«Ուոթֆորդ» – «Բորնմուտ»՝ 0:0
Երևանի ժամանակով 21:30-ին տեղի կունենա այսօրվա վերջին՝ «Վեսթ Բրոմվիչ» – «Քրիսթալ Փելես» խաղը:








































