Կանանց թենիսի աշխարհի երկրորդ ռակետ Մարիա Շարապովան չի թաքցնում սիրավեպը բուլղարացի 21-ամյա թենիսիստ Գրիգոր Դիմիտրովի հետ:
Abola-ն հրապարակել է 26-ամյա թենիսիստուհու լուսանկարներն իր ընկերոջ հետ, որոնք շրջում էին Մադրիդի փողոցներով:
«Ցանկանում եմ, որ կյանքում լինեն տեղեր, որոնք հասանելի կլինեն միայն մեզ համար: Դա մեր անձնական կյանքն է, և ես չեմ ցանկանում այն հրապարակային դարձնել»,- հայտարարել է Մարիա Շարապովան:





































