Հունաստանում՝ Պելոպոնեսից հյուսիս-արևմուտք ընկած Պատրի քաղաքում, լուրջ բախումներ են տեղի ունեցել անարխիստների ու հատուկ նշանակության ոստիկանական ջոկատների միջև: Անարխիստները հարձակվել են այն հյուրանոցի վրա, որտեղ տեղակայված են եղել ոստիկանները: Վերջիններս ուղարկվել էին տեղի իրավապահներին աջակցություն ցուցաբերելու համար: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Քաղաքում անկարգությունները սկսվել էին ուրբաթ երեկոյան ոստիկանության՝ անարխիստների հետ բախումից հետո, որոնք ամեն շաբաթ հավաքվում են քաղաքի կենտրոնական՝ Սուրբ Օլգայի հրապարակում:
Հերթական բողոքի ակցիայից հետո իրավապահները երիտասարդներին խնդրել էին հեռանալ, սակայն նրանք հրաժարվել էին: Ոստիկանները կիրառել էին արցունքաբեր գազ: Վերջիններս ոստիկանների վրա նետել էին «Մոլոտովի կոկտեյլներ», ապա այրել մեքենաներ:
Իրավապահները կալանավորել են 2 և ձերբակալել ևս 18 մարդու:
Այսօր գիշերն արդեն փայտերով ու շշերով զինված անարխիստները գրոհել էին հյուրանոցը: Ոստիկանները ձերբակալել են 40 մարդու ու կալանավորել 4 մարդու:










































