Իտալիայի գործող չեմպիոն Թուրինի «Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է ակումբի ծրագրերի մասին՝ կապված առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի հետ:
«Ծեր Սինյորա»-ն արդեն պայմանագիր է կնքել իսպանացի հարձակվող Ֆերնանդո Լյորենտեի հետ, բայց չի ցանկանում բավարարվել Բիլբաոյի «Ատլետիկ»-ի նախկին խաղացողի տեղափոխությունով: «Յուվե»-ի ուշադրության կենտրոնում են Մադրիդի «Ռեալ»-ի և «Մանչեսթեր Սիթի»-ի արգենտինացի հարձակվողներ գոնսալո Իգուաինն ու Կարլոս Տևեսը:
«Ինձ դուր է գալիս Տևեսի ու Իգուաինի ցուցադրած խաղը: Չէի հրաժարվի Մեսսիի, Ռոնալդուի ու Նեյմարի ծառայություններից: Բայց նման տեղափոխություններ հնարավոր են միայն համակարգչային խաղերում, իսկ իրականում «Յուվե»-ն շատ սահմանափակ բյուջե ունի:
Ինչ վերաբերում է ինձ, ապա պայմանագրիս ժամկետը լրանում է 2015թ.: Պայմանագրի պայմանների փոփոխություն չի նախատեսվում»,- Կոնտեի խոսքերը մեջբերում է Gazetta.it կայքը:


































