«Բավարար ներուժ ունեմ, ցանկացած պարագայում եթե գյումրեցին ցանկանա ինձ տեսնել տեղական ինքնակառավաման մարմնում, պատրաստ եմ այդ ծանրությունը վերցնել իմ ուսերին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք չի՞ պատրաստվում առաջադրվել Գյումրու քաղաքապետի պաշտոնում:
Պատգամավորը Գյումրու ուժը տեսնում է բոլորի ջանքերի համադրման մեջ: Ըստ նրա՝ այսօրվա դրությամբ Գյումրին կքած է, մեջքը պետք է ուղղել:








































