Իսպանական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Թուրինի «Յուվենթուս»-ի մարզչական շտաբը շարունակում է փորձել ձեռք բերել Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Գոնսալո Իգուաինի տրանսֆերը:
Ներկայումս եվրոպական գրանդերը բանակցություններ են վարում: «Արքայական ակումբ»-ն Արգենտինայի ազգային ընտրանու ֆուտբոլիստի իրավունքների դիմաց 25 մլն եվրո է պահանջում, սակայն «Ծեր Սինյորա»-ն չի պատրաստվում այդքան գումար վճարել: Այդ իսկ պատճառով «բյանկոներիներ»-ն առաջարկում են Իգուաինի տրանսֆերում ընդգրկել կիսապաշտպան Շտեֆան Լիխտշտայներին: Իտալական ակումբում գիտեն, որ շվեյցարացի ֆուտբոլիստի խաղը դուր է գալիս ՊՍԺ-ի մասնագետ Կարլո Անչելոտիին, ով հաջորդ մրցաշջանում կարող է գլխավորել «Ռեալ»-ը:








































