Քեմբրիջի դուքսը և դքսուհին պաշտոնական այցով կմեկնեն Հնդկաստան և Բութան: Այս մասին հայտնում է The Telegraph-ը՝ հղում անելով Քենսինգթոնյան պալատին:
Ուղևորությունը կսկսվի Մումբայում ապրիլի 10-ին: Հետո Ուիլյամն ու Քեթրինը կայցելեն Նյու Դելի և Կազիրանգա ազգային պարկ: Դրանից հետո ամուսինները կմեկնեն Բութանի մայրաքաղաք Թհիմփհու: Նրանց այցը կավարտվի Թաջ Մահալում ապրիլի 16-ին:
Պարբերականը նշում է, որ հենց Թաջ Մահալում էր Ուիլյամի մայրը՝ արքայադուստր Դիանան, ակնարկել արքայազն Չարլզից բաժանվելու մասին: Դա եղել է 1992 թվականի:
Ուիլյամն ու Քեթրինը Հնդկաստան և Բութա կայցելեն առաջին անգամ: Երեխաներին չեն տանի ուղևորությանը:










































