Զագրեբի համալսարանի հետազոտողները պատմել են մի նախագծի մասին, համաձայն որի՝ իրենք վարժեցնում են մեղուների՝ ականների ու զինամթերքի որոնման համար: Այս մասին հայտնում է Euromag-ը:
Նախագծի ղեկավար, պրոֆեսոր Նիկոլ Քեջիչը նշել է, որ մեղուները կատարյալ հոտառություն ունեն, և նրանց կիրառումը հոտառության միջոցով չպայթած զինմթերքի որոնման գործում ավելի հեշտ է և անվտանգ, քան ծառայողական շներինը: Նախագիծը ֆինանսավորվում է ԵՄ-ի կողմից:
Նշենք, որ Խորվաթիայի անկախության համար պատերազմից հետո, որն ավարտվել է 1995 թվականին, երկրի տարածքում մնացել են մոտ 90 հազար չպայթած ականներ:









































