Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Բանանց»-ը Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 2012/13թթ առաջնության արդյունքներով գրավել է վերջին տեղն ու դուրս մնացել բարձրագույն խմբից: Ակումբի ստեղծման օրից՝ 1992թ.-ից ի վեր ակումբն առաջին անգամ է նման անհաջողության մատնվել, որից հետո ակումբի նախագահ Սարգիս Իսրայելյանը հրաժարական է տվել: Այդ մասին տեղեկացնում է «Բանանց»-ի պաշտոնական կայքը:
«Լինելով ակումբի նախագահը՝ աշխատել եմ պահպանել ակումբի ավանդույթները, միշտ հորդորել եմ մարզչական կազմին ձգտել կատարելության, զբաղվել եմ երիտասարդ մասնագետների պատրաստմամբ:
Ակումբի ձեռք բերած հաջողությունների ֆոնի վրա աններելի եմ համարում այս տարվա ֆուտբոլի բարձրագույն խմբերի առաջնությունում «Բանանց» թիմի անհաջող ելույթները: Ես չեմ ուզում այստեղ նշել որևէ մեկի սխալը, աշխատանքում եղած թերությունները: Ես համարում եմ, որ լինելով ակումբի նախագահը, չպետք է թերանայի իմ աշխատանքի որոշ օղակներում, որը հանգեցրեց նրան, այն ինչ ունենք:
Նորից ու նորից ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել ակումբի հովանավորին ինձ վստահելու համար: Ես բարեխղճորեն կատարել եմ իմ պարտականությունները՝ արդարացնելով նրա վստահությունը: Ուզում եմ եմ շնորհակալություն հայտնել այն բոլոր մարդկանց, որոնք միշտ ինձ սատարել են, օգնել են դժվար պահերին՝ ի կատար ածելու մեր բոլոր մտահղացումները: Վստահ եղեք, մենք բոլորս կատարել ենք շատ հայրենանվեր աշխատանք, որի արդյունքները, ես համոզված եմ, կգնհատվեն հետագայում:
Այս ամենից ելնելով՝ հաշվի առնելով «Բանանց» թիմի անհաջողությունների օբյեկտիվ եվ սուբյեկտիվ պատճառները, ես ամբողջպատասխանատվությունը վերց-նում եմ ինձ վրա և պատրաստ եմ հրաժարվել իմ պարտականություններից: Մոտակա ժամանակներս այս ամենի մասին պարտավորվում եմ տեղեկացնել ակումբի հովանավորին և ակումբի աշխատակազմին: Ես ուզում եմ ներողություն խնդրել բոլոր ֆուտբոլասերներից, «Բանանց» թիմի երկրպագուներից, այսօրվա անհաջողությունների համար:
Միևնույն ժամանակ հպարտ եմ ակումբի ստեղծման, կայացման համար, հպարտ եմ, որ կարողացել եմ բարձր պահել ակումբի անունը, որ մասնակցություն եմ ունեցել Հայկական ֆուտբոլի զարգացման գործին, հպարտ եմ, որ բարեխղճորեն կատարել եմ իմ բոլոր պարտականությունները: Շնորհակալություն և ցտեսություն:
Հարգանքով՝
Սարգիս Իսրայելյան







































