Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի զորքերի կողմից երկրի արևմուտքում գտնվող Ալ-Կուսեյր քաղաքի գրավման ժամանակ, որը եղել է ընդդիմության կարևոր ռազմավարական հենակետ, զոհվել է առնվազն 100 մարդ: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով սիրիական պետական ԶԼՄ-ները:
Սիրիայի կառավարական լրագրողները հաղորդում են, որ սպանվածները եղել են ահաբեկիչներ:
Սիրիայի ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները հաղորդում են 50 զոհերի մասին՝ նշելով, որ զոհերի թվում կան խաղաղ շատ բնակիչներ:
Երկրի իշխանությունները պնդում են, որ Քուսեյրի մեծ մասն այժմ գտնվում է նրանց վերահսկողության տակ: Ընդդիմադիրների խոսքերով՝ քաղաքի գրավմանը, բացի կառավարական զորքերի զինվորներից, մասնակցել են նաև «Հըզբոլլահ» լիբանանյան շիական կազմակերպության գրոհայինները:






































