Marca-ն հարցում է անցկացրել երկրպագուների շրջանում` Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի աշխատանքի մասին նրանց կարծիքը պարզելու նպատակով:
Հարցվողների 87%-ը բացասական պատասխան է տվել: Երկրպագուների կարծիքով` Մոուրինյոյի աշխատանքը «արքայական ակումբ»-ում կարելի որակել որպես անհաջող:
«Ռեալ»-ի երկրպագուների միայն 13%-ն է բավարար գնահատել պորտուգալացի մասնագետի աշխատանքը: Հարցմանը մասնակցել է 27 000 մարդ:












































