Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում փետրվարի 25-ին և լույս 26-ի գիշերը պահպանվել է նախօրեին արձանագրված լարվածությունը: Ինչպես տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությո ւնից, նշված ժամանակահատվածում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը և անհրաժեշտության դեպքում դիմում պատժիչ գործողությունների:






































