Պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն իր կարծիքն է հայտնել լավագույն ֆուտբոլիստների մասին, ում հետ աշխատել է մարզչական կարիերայի ընթացքում:
««Չելսի»-ում աշխատած շրջանի առաջին փուլում պատիվ եմ ունեցել աշխատել Ֆրենկ Լեմպարդի հետ: Նա, հավանաբար, Անգլիայի Պրեմիեր լիգայի վերջին տասնամյակի լավագույն խաղացողն է:
Բազմաթիվ հանճարեղ ֆուտբոլիստներ եմ մարզել և դժվարաում եմ ընտրել նրանցից որևէ մեկին: «Ինտեր»-ում իմ գլխավորությամբ հանդես էին գալիս Իբրահիմովիչն ու Ձանետին, «Ռեալ»-ում՝ Ռոնալդուն:
Արդարացի չի լինի նշել որևէ մեկին: Հարգում եմ նրանց բոլորին»,- Daily Mail-ը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը:







































