Մադրիդի «Ռեալ»-ի ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման սկսել է մարզվել ընդհանուր խմբի հետ, տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստը, ով բաց էր թողել «Մալագա»-ի դեմ հանդիպումը (1:1), ապաքինվել է վնասվածքից:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Բենզեման մասնակցել է 19 հանդիպման և դարձել 19 գոլի հեղինակ:




































