Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ավարտվեց Անգլիայի Պրեմիեր Լիգայի 2012/13թթ մրցաշրջանը: 38-րդ տւորի հանդիպումները վերջինն էին նաև Ջեյմի Կարագերի, Մայքլ Օուենի և Փոլ Սքոուլզի համար:
«Լիվերպուլ»-ի պաշտպան Կարագերն իր ողջ կարիերան անցկացրել է 1 ակումբում: Անգլիացին խաղադաշտ է դուրս եկել 501 անգամ` դառնալով 4 գոլի հեղինակ:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Փոլ Սքոուլզը ևս իր կարիերայի ընթացքում պաշտպանել է մեկ թիմի գույները: Նա «Յունայթեդ»-ի կազմում անցկացրել է 499 հանդիպում աչքի ընկնելով 155 անգամ:
Հարկձակվող Մայքլ Օոունեը, ով հանդես է եկել «Լիվերպուլ»-ի, «Ռեալ»-ի, »Նյուքասլ»-ի, «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և «Սթոք Սիթի»-ի կազմում ընդհանուր առմամբ մրցակիցների դարպասները խոցել է 220 անգամ` խաղադաշտ դուրս գալով 480 հանդիպումներում:










































