ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է կիսապաշտպան Դևիդ Բեքհեմի` կարիերան ավարտելու որոշումը:
«Չեմ կարող վստահ ասել, որ Բեքհեմը չի մասնակցի «Լյորեն»-ի դեմ հանդիպմանը: Սակայն 38-ամյա ֆուտբոլիստի համար դժվար է խաղալ արհեստական խոտածածկի վրա:
Ճիշտ որոշում էր կայացվել և «Բրեստ»-ի դեմ խաղում ավագի թևկապը վստահվեց Դևիդին: Երկրպագուների հիշողություններում երկար կմնա պահը, երբ ավարտից րոպեներ առաջ խաղը դադարեցվեց, և Բեքհեմը հեռացավ խաղադաշտից` իրեն հասցեագրված ծափահարությունների ներքո:
Այժմ Դևիդը հեռանում է որպես տարեց ֆուտբոլիստ: Բայց չի բացառվում, որ նա կվերադառնա որպես երիտասարդ մարզիչ»,- ասել է Անչելոտին:
David Beckham sort en larmes (PSG vs Brest) by Worldsoccerko








































