Մոսկվայի «Սպարտակ»-ը հետաքրքրված է Կրասնոդարի «Կուբան»-ի հայ կիսապաշտպան, Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Արաս Օզբիլիսի ծառայություններով: Այդ մասին հայտնում է «Советский спорт»-ը:
Լրացուցիչ և պաշտոնական տեղեկություններ այդ կապակցությամբ դեռևս չկան:
Transfermarkt մասնագիտցված պորտալը 23-ամյա Օզբիլի տրանսֆերը 3.5 մլն եվրո է գնահատում: Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Արասը 21 հանդիպում է անցկացրել, 9 գոլ հեղինակել, 4 գոլային փոխանցում կատարել, մեկ անգամ ավտոգոլ է գրանցել, 4 անգամ` դեղին քարտ ստացել:









































