Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը հայտարարել է, որ Սիրիայում կառավարական ուժերի և զինված ընդդիմադիր խմբավորումների միջև հրադադարը չի անդրադառնա ԴԱԻՇ-ի դեմ պայքարում ԱՄՆ-ի հնարավորությունների վրա, հայտնում է RIA Novosti-ն:
Նա պարզաբանել է, որ Սիրիայի կողմից հրադադարը իր հերթին մասամբ ուղղված է ԴԱԻՇ-ի դեմ պայքարի վրա կենտրոնանալու, ինչպես նաև երկրում քաղաքական կարգավորման հասնելու համար:










































