ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կոնգրեսականներին խոստացել է մոտ ապագայում կողմնորոշվել` արդյոք Մերձավոր Արևելքում քրիստոնյաների զանգվածային սպանությունը ցեղասպանություն է, գրում է RIA Novosti-ն:
«Մենք ներկա պահին անում ենք ինչ պետք է` ուշադրությամբ ուսումնասիրում ենք օրենսդրական չափանիշները` այդ հաշվով այս կամ այն քննարկման համար»,- ասել է Քերին կոնգրեսում:
«Ես այդ հաշվով որոշում կընդունեմ, ես կընդունեմ այդ որոշումը, երբ ես լրացուցիչ գնահատական ունենամ»,- ասել է նա:











































