«Ռեալ»-ի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուին 4-խաղյա որակազրկում է սպառնում: Ֆուտբոլիստը կորակազրկվի, եթե Իսպանիայի ֆուտոլային լիգայի կարգապահական կոմիտեի ուսումնասիրությունների արդյունքում պարզվի, որ նա ագրեսիվ վարք է ցուցաբերել խաղադաշտում:
Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչի շրջանակներում կայացած «Ատլետիկո»-ի դեմ խաղի ժամանակ պորտուգալացին հեռացվեց խաղադաշտից` իր դեմ մրցապայքարում կանոնները խախտած Գաբիի դեմքին ոտքով հարվածելու պատճառով: Դրվագը կուսումնասիրվի մաիսի 21-ին:
Եթե կարգապահական կոմիտեն որակի Ռոնալդուի գործողությունները որպես ագրեսիվ, հարձակվողը 4-խաղյա որակազրկում կստանա, որը կկիրառվի ազգային առաջնության շրջանակներում կայանալիք խաղերի ժամանակ:







































