Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թբիլիսիում երթուղային տաքսիների ուղևորները կարող են օգտվել անվճար Wi-Fi-ից, եթե փորձնական նախագիծը ստացվի հաջող։
Այդ մասին հայտարարել է «Թբիլիսիի միկրոավտոբուս» ընկերության ներկայացուցիչ Նաթիա Միկիաշվիլին.
«Երիտասարդների խումբը դիմեց մեզ և հայտնեց, որ ունենք սթարթ-ափ բիզնես և ծրագրում են տրանսպորտում տեղակայել Wi-Fi սարքեր։ Սակայն սկզբում նրանց անհրաժեշտ է փորձնական ծրագիր։ Մեր ղեկավարությունը նրանց չմերժեց այդ հարցում, որպեսզի աջակցի երկրում բիզնեսի զարգացմանը, ինչը հատկապես վերաբերում է սկսնակ երիտասարդներին»։
«Թբիլիսիի միկրոավտոբուսի» ղեկավարությունը նրանց հնարավորություն է տվել Wi-Fi սարքեր տեղակայել մի շարք երթուղային տաքսիներում՝ որպես փորձնական ծրագիր։ Եթե նախագիծը լինի հաջող, ապա կողմերը կարող են պայմանավորվածության գալ դրա հետագա իրագործման շուրջ։









































