ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալուն աջակցող բրիտանացիների թիվը 2 շաբաթում 45%-ից նվազել է մինչև 38%, միությունում մնալ ցանկացողների թիվը ընդամենը մի քիչ է ավելացել՝ 36%-ից մինչև 37%: Այս մասին են վկայում Times պարբերականի պատվերով YouGov Հասարակական կարծիքի ուսումնասիրման ինստիտուտի անցկացրած հարցման արդյունքները:
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ Մեծ Բրիտանիայի քաղաքացիների 25%-ը չի կողմնորոշվել միության կազմում երկրի մնալու հարցում:
Փետրվարի սկզբին YouGov-ի հարցումը ցույց է տվել, որ բրիտանացիների 45%-ը ցանկանում է, որ երկիրը դուրս գա ԵՄ-ից, դեմ է եղել 36%-ը:







































