«Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն դեղին քարտ է ստացել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Արսենալ»-ի դեմ հանդիպմանը:
Խաղի 86-րդ րոպեին Պիկեն խախտել է կանոնները լոնդոնցիների հարձակվող Դենի Ուելբեկի դեմ պայքարում: Մրցավարը դեղին քարտ է ցույց տվել պաշտպանին:
Այժմ Պիկեն ստիպված կլինի բաց թողնել պատասխան հանդիպումը, որը կայանալու է մարտի 16-ին «Կամպ Նոու»-ում:
Հիշեցնենք, որ թիմերի առաջին դիմակայությունն ավարտվել է 2:0 հաշվով՝ հօգուտ կատալոնական ակումբի: Դուբլի հեղինակ է դարձել «կապտանռնագույններ»-ի հարձակվող Լիոնել Մեսսին:









































