Կան մի քանի պատճառներ, որոնք սպանում են կանանց սեքսուալությունը։
Դրանցից հիմնականների շարքին կարելի է դասել կենցաղային խնդիրները. երբ համատեղ կյանքը վերացնում է բոլոր գաղտնիքներն ու սահմանները, ամբողջ առեղծվածայնությունը վերանում է, իսկ կենցաղը կուլ է տալիս հարաբերությունների ամբողջ կիրքը: Փորձեք հիշել, թե ինչպես եք ձեզ պահել հարաբերությունների սկզբում, ինչի համար է ձեր ամուսինն այդքան գնահատել ձեզ, նոր սեքսուալ ներքնազգեստ գնեք, խալաթով տանը այլևս մի շրջեք, վերահսկեք զուգընկերոջ բոլոր քայլերը: Կյանքին թեթևություն, սիրախաղ և առեղծված ավելացրեք:
Կանանց գրավչությունը սպանում են նաև կնոջ կողմից ստեղծված կոնֆլիկտները, հարկավոր է ավելի համբերատար և սիրող լինել: Երբ կինն այլևս իրեն չի հետևում, տղամարդը սկսում է այլ կանանց հետևել: Այնպես որ հարկավոր է հոգ տանել արտաքին տեսքի մասին:
Հարկավոր չէ կյանքը ձանձրալի և մոխրագույն դարձնել: Միասին կինո կամ թատրոն գնացեք, պարբերաբար ընթրեք ռեստորանում:








































