Friday, 19 06 2026
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար
Իսրայելի բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի 80 թիրախի
17:20
Շուկայի իրական պատկերը. ՀՀ անշարժ գույքի վիճակագրության և տնտեսական ցուցանիշների նոր հարթակ է գործարկվել
17:10
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կայցելի Վաշինգտոն
17:00
Flyone Armenia ավիաընկերությունը վերափոխում է հայկական ավիացիան
16:50
Հունգարիան հասել է ԵՄ-ին Ուկրաինայի արագացված անդամակցության մասին կետի հեռացմանը
Ջրային կոմիտեի աջակցությամբ լուծվել է Ջրաշենի ջրի խնդիրը
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հարավային Կովկասի, Սիրիայի և Ուկրաինայի շուրջ զարգացումները
ԱԺ նախկին պատգամավորի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում
16:10
Իրանը Իրաքում գաղտնի խմբեր է ստեղծել՝ Պարսից ծոցի երկրներին հարվածելու համար. Reuters
Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը
15:50
Կուբան անցնում է շուկայական տնտեսության. Reuters
«Ուժեղ Հայաստան»-ի համակիրը բաժանել է ընտանի կենդանիներ և թռչուններ. ՀԿԿ նոր գաղտնալսումը
15:30
Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելուց առաջ երաշխիքներ է պահանջել Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման առնչությամբ. CNN
Յուրաքանչյուր ոք ինչ-որ նոր բան իմանալու անհրաժեշտություն ունի․ վարչապետ
15:10
Թրամփն աշխարհում Իսրայելին աջակցող միակ պետության ղեկավարն է. Վենս
Մոսկվան Հայաստանին «թշնամի» է նշանակել․ հայաստանյան նեոբոլշևիզմը սպառնալիք է
Վրաստանի իշխանությունները հերքում են հայկական ապրանքների «կեղծ վերաարտահանման» մասին լուրերը
14:40
Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է
14:30
Ուկրաինան ակնկալում է Սիլվայի միջնորդությունը Մոսկվայի հետ բանակցություններում. ԶԼՄ

«Ոչինչ, դեպքը եղել է, դուք էլի երեխա կունենաք». բժիշկը մահացած նորածնի ծնողներին. «Փաստինֆո»

2015թ. նոյեմբերի 19-ին «Շենգավիթ» բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքով նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռևս չի ստացվել: Այդ մասին «Փաստինֆո»ն տեղեկացել է Քննչական կոմիտեից:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, նախածննդյան փուլում երեխայի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածով՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը:

25-ամյա Լարիսա Շահբազյանը հղիության մինչև 34 շաբաթականը գտնվել է Արմավիր մարզի բժշկի հսկողության ներքո, սակայն կնոջ մոտ նկատվել է պտղաջրերի արտահոսք և  34 շաբաթականում հղին տեղափոխվել է «Շենգավիթ» ԲԿ, որտեղ  12 օր գտնվել է բժիշկների հսկողության ներքո :

«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում  ծննդկանի տեգրը՝ Ա. Քոչարյանը, ով մասնագիտությամբ ևս բժիշկ է, նշել է, որ եղբոր կնոջ առաջին հղիությունն է եղել և հղիության ողջ ընթացքում որևէ խնդիր չի առաջացել, երեխայի քաշը եղել է նորմալ, «Շենգավիթ» ԲԿ ընդունվելիս  երեխայի քաշը եղել է 2կգ 450 գրամ, ծննդաբերության ժամանակ՝  2կգ 750 գրամ:

Հղիին բուժող բժիշկը, ով, ըստ Քոչարյանի,  եղել է  բժշկուհի Անին, 12 օր շարունակ հսկել է հղիին, անհրաժեշտ դեղորայք է նշանակել, իսկ երեխայի ծնվելու օրը՝ նոյեմբերի 19-ին, կնոջ հարազատներին վստահեցրել է, որ երեխայի մոտ խնդիր չկա:

Երեխայի հորեղբայրը նշում է նաև, որ փոքրիկի մահվան օրը հերթապահ բժիշկը եղել է Նարինեն:

Քոչարյանը գտնում է, որ երեխան մահացել է բժշկուհու կողմից  պարտականությունները պատշաճ չկատարելու հետևանքով:  Կասկածի տակ չդնելով  նրա լավ մասնագետ լինելու հանգամանքը` մեր զրուցակիցը կարծիք հայտնեց, որ  տվյալ պարագայում բժշկուհին իր պարտականություններում թերացել է:

Մահացած երեխայի հորեղբայրը նշում է, որ հղիին ծնդալուծելուց  մեկ ժամ առաջ բժշկուհի Նարինեն հարազատներին վստահեցրել է, որ ամեն ինչ նորմալ է և կինը բնական ճանապարհով կունենա փոքրիկին, սակայն քիչ անց բժիշկը մոտեցել է հղիին, ով արդեն պատրաստվում էր գնալ ծնարան և ասել, որ երեխայի սրտի բաբախը չեն լսում՝  նա արդեն մահացած է:

Հղին բնական ճանապարհով ծննդալուծվել է,  սակայն արդեն տեղյակ են եղել, որ երեխան մահացած է, «պորտալարն ամբողջությամբ փաթաթված էր երեխայի պարանոցին, տվյալ հատվածում երեխայի պարանոցի մաշկն ամբողջությամբ վնասված էր»,- ասաց մահացած երեխայի հորեղբայրը:

Ըստ նրա՝ բժիշկների անուշադրության հետևանքով իրենք կորցրեցին իրենց առողջ երեխային: «Ես նորմալ առողջ երեխա եմ տվել իրենց, հղին ծայրահեղ վիճակում չի բերվել հիվանդանոց, ավելին, շուրջ 12 օր իրենց հսկողության տակ է եղել, և եթե կար խնդիր, ապա թող նախապես կանխեին»,-ասաց Քոչարյանը` հավելելով, որ բժիշկները մեկը մյուսի վրա են գցել, որի հետևանքով տեղի է ունեցել այս ողբերգական դեպքը: Նրա կարծիքով, եթե կեսարյան հատում կատարեին, ապա փոքրիկին կփրկեին:

«Թող իրենք ապացուցեն, ինչ  է նշանակում այս մահը, կաթվածային մահ տեղի չի ունեցել, ես տեսել եմ խեղդոց, այն դեպքում, երբ արագ կեսարյան հատում կատարվեր՝ երեխան ողջ կմնար», -ասել է Քոչարյանը` հավելելով, որ բժիշկը հայտարարել է, թե կեսարյան հատման ցուցում չկար:

«Փաստինֆո»-ի րուցակցի ներկայացմամբ` ողբերգական դեպքից հետո բուժանձնակազմից որևէ մեկը չի ներկայացել հղիի հարազատներին և չի հայտնել, թե ի վերջո որն է եղել երեխայի մահանալու  պատճառը:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում