ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը ողջունեց Կառավարության կողմից ներկայացված Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, ըստ որի՝ նախատեսվում է օբսիդիանի յուրաքանչյուր հանքավայրի օգտագործման թույլտվություն տրամադրելու համար տարեկան 100 հազար դրամ տուրք՝ նախկին 10 մլն դրամ տուրքի փոխարեն:
«Ամենամյա պետական տուրքը նոնսենս է. չի կարող տուրքը լինել աեամյա: Դա ընդամենը բյուջեն լցնելու հնարավորություն է, ֆիսկալ խնդիր է, որը տուրքի հետ կապ չունի»,- իր տեսակետը հայտնեց Խոսրով Հարությունյանը և հորդորեց վերականգնել պետական տուրքի կոնցեպտը:
Մանրամասները՝ տեսանյութում:








































