Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ իր ապագան կախված չէ Չեմպիոնների լիգայում հաջող կամ անհաջող ելույթներից:
«Սխալվում եք, եթե կարծում եք, թե երջանկությունս կախված է Չեմպիոնների լիգայից: Աշխատում եմ անկրկնելի ակումբում, երեխաներս գերմաներեն են խոսում, Մյունխենում ընկերներ ունեմ: Ահա երջանկությունը:
Անգլիա եմ մեկնելու նոր նվաճումների հետևից: Կարևորը փորձելն է: Հնարավոր չէ միշտ հաղթել: Եվրոպայում միայն «Յուվենտուս»-ը, «Բավարիա»-ն կամ «Բարսելոնա»-ն չեն: Կան բազմաթիվ ակումբներ, բազմաթիվ մեծագույն մարզիչներ, ովքեր ցանկանում են հաղթել»,- Bild-ը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը:









































