Starslife.ru-ի փոխանցմամբ՝ հոլիվուդյան դերասան Ջոնի Դեպը փետրվարի 21-ին Annual Beauty Awards արարողակարգի ժամանակ բեմից խոստովանել է, որ մի անգամ պարբերականներից մեկը, որի անունը նա չի հիշատակել, իր ոճն անվանել է թափառականի ոճ:
«Ամենահետաքրքիրն այն է, որ երբ մարդիկ ինձ հանդիպում են փողոցում, ասում են. «Դու իրականում էլ նման ես անօթևանի։ Ճիշտ է՝ քո վրայից լավ հոտ է բուրում»,- պատմել է դերասանը։
Ջոնի Դեպը Dior Sauvage օծանելիքի գովազդային դեմքն է։ Նա իր համար մեծ պատիվ է համարում Dior Sauvage ապրանքանիշը ներկայացնելը՝ ընդգծելով, որ այն զարմանալի բույր ունի։











































