«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Կարլոս Տևեսը մերժել է «Մոնակո»-ի առաջարկը, իսկ նրա գործակալը ներկայումս գտնվում է Իտալիայում, որտեղ բանակցում է «Յուվենթուս»-ի հետ:
Արգենտինացին, ում՝ «քաղաքայիններ»-ի հետ կնքած համաձայնագիրը նախատեսված է մինչև 2014 թվականի ամառ, ցանկանում է լքել ակումբը, սակայն պահպանել իր աշխատավարձը, որը կազմում է տարեկան 10 մլն եվրո:
La Gazzetta dello Sport-ի տեղեկացմամբ՝ խաղացողի ներկայացուցիչ Ադրիան Ռուկոն արդեն մեկնել է Իտալիա:
«Բյանկոներիներ»-ի ղեկավարությունը պատրաստ է Տևեսին 3 տարվա պայմանագիր առաջարկել, որի ընթացքում նա կարող է 18 մլն եվրո աշխատել առանց հավելավճարների:









































