Վերջերս մամուլում հայտնվել է տեղեկատվություն այն մասին, որ «Ինտերնասիոնալ»-ը պատրաստ է պայմանագիր առաջարկել «Միլան»-ի 29-ամյա ֆուտբոլիստ Ռոբինյոյին, սակայն իտալական ակումբի փոխնախագահ Ադրիանո Գալիանին հերքել է այդ լուրերը:
«Ռոբինյոն գործող պայմանագիր ունի, և նա կմնա «Միլան»-ում: Ռոբինյոն չի լքի «Սան Սիրո»-ն: Իտալական ֆուտբոլում ամեն բան հնարավոր է, սակայն նա կխաղա մեր թիմում:
Գիտեմ «Ինտերնասիոնալ»-ի հետաքրքրության մասին, սակայն այժմ մենք կենտրոնացած ենք միայն «Սիենա»-ի հանդեպ հաղթանակ տանելու և ՉԼ գավաթի խաղարկությանը որակավորվելու ուղղությամբ»,- նշել է իտալացին:
Հիշեցնենք, որ Ռոբինյոյի պայմանագիրը գործում է մինչև 2014 թվականի ամառ:






































