Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգն արդեն առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է համալրել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմը։ Այս մասին գրում է The Sun-ը։
Մանչեսթերյան ակումբը գերազանց մրցաշրջան անցկացնող հարձակվողի տեղափոխության դիմաց պատրաստ է 60 մլն ֆունտ վճարել։
«Բորուսիա»-ի կազմում անցկացրած վերջին 29 խաղում Օբամեյանգը 28 գոլ է խփել։









































