Չինական Huawei ընկերությունը, որը զբաղվում է տարբեր բջջային ու հեռահաղորդակցական սարքերի արտադրությամբ, հանրությանն է ներկայացրել իր առաջին անհատական համակարգիչը՝ փոխանցում է China Daily-ն։
Հունվարի վերջին հաղորդվել էր, որ Huawei-ը կարող է փետրվարին թողարկել իր առաջին անհատական համակարգիչը՝ դրանով Apple-ի հետ մրցակցելու համար։
Սարքը ներկայացվել է Բարսելոնում՝ Mobile World Congress ցուցահանդեսում։ Նորույթը ստացել է MateBook անվանումը։ Վաճառքը կսկսվի ապրիլին։ Նորույթը կարժենա 700 դոլար։ 12 դյույմանոց էկրանով սարքն աշխատում է Windows 10 օպերացիոն համակարգով։






































