Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն, ռուսական «Գազպրոմը» կավելացնի գազի առաքումները Ասիա` այն հասցնելով Եվրոպայի մակարդակին:
Ռուսաստանի և Հարավային Կորեայի բանակցությունների արդյունքում այսօր որոշում է կայացվել ավելացնել ռուսական գազի առաքման ծավալները: Արդեն 2017-ին «Գազպրոմը» կսկսի գազ առաքել տարեկան 10 մլրդ խմ ծավալով:
Ինչպես հայտնել է «Գազպրոմի ղեկավար Ալեքսեյ Միլլերը կորեական Kogas ընկերության հետ բանակցություններից հետո, առաջիկա 6-7 ամսում կորեական շուկան կավելանա 15 տոկոսով:
Ներկայումս Կորեան Ռուսաստանից ստանում 1,5 մլն տոննա ռուսական բնական գազ: Ընկերության նախագահը նշել է նաև, որ առաջիկայում «Գազպրոմը» կավելացնի գազի առաքումները Ասիա` դրանք հասցնելով Եվրոպայի մակարդակին: