«Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ թիմի պաշտպան Դավիդ Ալաբան չի հեռանա մյունխենյան ակումբից և լեգենդ կդառնա:
«Ալաբան կարող է խաղալ ցանկացած գծում: Դավիդը շատ լավ ֆուտբոլիստ է: Նա կդառնա «Բավարիա»-ի պատմության լավագույն խաղացողներից մեկը»,- Kicker-ը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն՝ Գվարդիոլան ավստրիացի ֆուտբոլիստին կարող էր «Մանչեսթեր Սիթի» հրավիրել: Հայտնի է դարձել նաև, որ Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն ակումբի ղեկավարներին խնդրել է ձեռք բերել Ալաբայի տրանսֆերը:







































