Հնդկաստանի Ուտար-Պրադեշ նահանգի գյուղերից մեկում երկրի տեղական ինքնակառավարման մարմինը մինչև 18 տարին չլրացած աղջիկներին արգելել է օգտվել բջջային հեռախոսներից, հայտնում է The Hindustan Times-ը:
Տեղական իշխանությունների ներկայացուցիչների խոսքերով` նմանատիպ սարքերը «փչացնում են նրանց»: Արգելքը խախտելու դեպքում աղջիկներին իրենց ընտանիքների հետ կստիպեն 8 օր ավլել գյուղի փողոցները: Դրան զուգընթաց` տեղական խորհուրդն արգելել է նաև ալկոհոլի վաճառքը և օգտագործումը:









































