ՈՒԵՖԱ-ն հայտարարել է, որ նոր հովանավորչական պայմանագիր է ստորագրել Ադրբեջանի Հանրապետության պետական Նավթային ընկերության (ԱՀՊՆԸ)հետ, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն նավթագազային ընկերությունը: Ըստ պայմանագրի՝ ընկերությունը կհովանավորի ազգային հավաքականների մասնակցությանմբ մրցաշարերեը, ինչպես նաև Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:
Ադրբեջանական ընկերությունը դարձել է Եվրոպայի 2016 թվականի առաջնության 7-րդ գլոբալ գործընկերը Coca-Cola-ից, adidas-ից, McDonald’-ից, Hyundai/Kia-ից, Continental-ից և Carlsberg-ից հետո:
«Ուրուխ ենք տեսնել ընկերությանը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական գործընկերների շարքում: Սա հնարավորություն կտա ԱՀՊՆԸ-ին գովազդել իր բրենդը համաշխարհային շուկայում, և նոր հնարավորությունների կստեղծի նրանց համար»,- նշել է UEFA Events SA –ի մարքեթինգային տնօրեն Գի-Լորան Էպստեյնը:







































