Մադրիդի «Ռեալ»-ն առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ հրաժարվելու է արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինի ծառայություններից: Արգենտինացին հայտնվել է Թուրինի «Յուվենթուս»-ի ուշադրության կենտրոնում:
Record-ի փոխանցմամբ՝ Իգուաինին կարող են փոխարինել «Պորտու»-ի հարձակվող Ջեքսոն Մարտինեսը կամ «Մանչեսթեր Սիթի»-ում հանդես եկող Սերխիո Ագուերոն:
«Ռեալ»-ի ուշադրության կենտրոնում էր նաև Մադրիդի «Ատլետիկո»-ի հարձակվող Ռադամել Ֆալկաոն, ով, ամենայն հավանականությամբ, կտեղափոխվի «Մոնակո»:








































