Բրիտանական The Independent թերթի փոխանցմամբ՝ ամերիկացի գիտնական Լիզա Դամուրը փորձել է աչքերի պտտելը բացատրել որևէ մեկի հետ զրուցելիս պատասխանի տարածված արձագանքով։
Հոգեբանի կարծիքով՝ աչքերի այդ շարժը հանդիսանում է ինչ-որ մեկի հետ զրուցելիս ժամանակավոր զիջման ու անհամաձայնության պասիվ արձագանք։
Նա ընդգծել է, որ տվյալ դեպքերում մարդը չի օգտագործում արձագանքման այլ եղանակ՝ իրեն հավասարակշռությունից դուրս բերելու ու զայրացնելու փորձերի ժամանակ։ Նման ձևով իրենց անհամաձայնությունն ամենահաճախ արտահայտում են դեռահասները։
Դամուրի կարծիքով՝ ոչ լիարժեք կամ սխալ է այն բացատրությունը, որ զրուցակցի կողմից աչքերի ոլորումը նշանակում է արհամարհանք կամ ագրեսիայի չհասունացած դրսևորում։









































