Ինչպես արդեն տեղեկացրել ենք, անգլիացի լեգենդար ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը հայտարարել է, որ ընթացիկ մրցաշրջանից հետո ավարտելու է մարզական կարիերան: Ֆուտբոլիստը խոսել է իր որոշման մասին:
«Բազմաթիվ ֆուտբոլիստներ, որոնք ավարտել են կարիերան, ինձ ասել են, որ ինքս կզգամ, թե երբ է կգա ֆուտբոլից հեռանալու ճիշտ ժամանակը:
Սեփական հարկի տակ «Բարսելոնա»-ի դեմ խաղում Մեսսին ինձ այնպես շրջանցեց… հասկացա, որ պետք է հրաժեշտ տամ ֆուտբոլին:
Որոշումը հեշտությամբ չի տրվել: Ուրախ եմ, որ կարողացա չեմպիոնի տիտղոս նվաճել Ֆրանսիայում: Հիմա կարիերաս ավարտելու ամենահարմար պահն է»,- հայտարարել է Բեքհեմը:









































