ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքը զբաղեցրել է առաջին հորիզոնականը քաղաքների ցուցակում, որտեղ փոտատարներն ամենահաճախն են ենթարկվում տնային շների հարձակումներին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ամերիկյան փոստի պաշտոնական ներկայացուցչին: 2012 թ. ֆինանսական տարվա ընթացքում գրանցվել է փոստատարների վրա շների հարձակման 69 դեպք:
Փոստային «հակավարկանիշում» երկրորդ հորիզոնականում են հայտնվել մի քանի քաղաքներ՝ Սիեթլ, Վաշինգտոն, Սան Անտոնիո և Տեխաս: Այս քաղաքներում շները փոստատարների վրա հարձակվել են 42 անգամ: Երրորդ հորիզոնականում է հայտնվել Չիկագոն՝ 41 հարձակում:
Տարվա ընթացքում շները 5879 անգամ հարձակվել են փոստատարների վրա:
2011 թ. ևս Լոս Անջելեսն այս ցուցակում ևս զբաղեցրել է առաջին հորիզոնականը:
Գերատեսչության ներկայացուցչի խոսքերով՝ կալիֆոռնյան այս քաղաքը, հավանաբար, միշտ առաջատար դիրքերում է լինում այն պատճառով, որ տեղի բնակիչները շներին ավելի հաճախ են դուրս թողնում՝ բարենպաստ եղանակային պայմանների պատճառով:
Փոստի աշխատակիցների շների տերերին կոչ են արել մեծ պատասխանատվություն ցուցաբերել և նրանց դուրս չթողնել փոստը բերելու ժամերին։









































