Monday, 22 06 2026
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում

ԲՀԿ-ի իշխանության գալու հարցն արդեն Աստծո խնդիրն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը:

– Պարոն Զոհրաբյան, Գագիկ Ծառուկյանի կառուցած եկեղեցու օծման արարողության հետ կապված միջոցառումները ցույց տվեցին, որ ԲՀԿ-ն ՀՀԿ-ին այնքան էլ ընդդիմադիր չէ: Իսկ այդ արարողությանը ներկայացել էր գրեթե պետական մակարդակով, ՀՀԿ-ի առաջին երեք դեմքերը շատ ջերմ հարաբերությունների մեջ էին Գ. Ծառուկյանի հետ:

– Այդ նույն օրը Գ. Ծառուկյանը մի քանի նախադասությամբ ձևակերպել է իրենց դիրքորոշումը և ասել, թե ԲՀԿ-ն ընդդիմություն չէ և չի կարող լինել: Նրանք ասում են, որ այլընտրանք են և մրցակցում են, որ ավելի ուժեղ լինեն, որպեսզի իշխանության գան: Թե դա իրենց ինչքան կհաջողվի, դա արդեն Աստծո խնդիրն է:

– Հավանաբար այդ գործում Աստծո բարեհաճությունը ստանալու համար էլ շքեղ եկեղեցի են կառուցել:

– Ընդհանրապես եկեղեցի կառուցելը աստվածահաճո քայլ է, դրա համար էլ բացի քաղաքական գործունեությունից ու սեփական ուժերի վրա վստահ լինելուց` նաև Աստծո ողորմածությանն են դիմում:

– Որ իշխանությա՞ն հասնեն:

– Աստվածն էլ է իշխանություն, համատիեզերական իշխանություն է (ծիծաղում է):

– Իսկ հանրապետականներն ինչո՞ւ եկեղեցի չեն կառուցում: Դուք արդեն իշխանություն ունեք ու այդ հարցում Աստծո ողորմության կարիքը չունե՞ք: Թե՞ դուք Աստծո մոտ ունեք սեփական միջնորդներ՝ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ով կարծես թե ՀՀԿ-ական է դարձել և ձեր բոլոր միջոցառումներին ներկա է:

– Նա ՀՀԿ անդամ չէ, համակիր է: Իսկ եկեղեցիներ կառուցվում են կաթողիկոսարանի կողմից: Նաև կան մարդիկ, ովքեր նվիրատվություններ են անում այդ նպատակով: Օրինակ` եթե ես փող ունենայի, կփոխանցեի կաթողիկոսարան, ու որտեղ ուզում էին, թող կառուցեին եկեղեցի: Բայց եթե մարդը անձամբ ուզում է ֆինանսավորել և կառուցել, ուրեմն ուզում է Աստծո մոտ առանձնանալ, որ անձամբ է արել:

– Իսկ Աստված նման բաների վրա ուշադրություն դարձնում և արժանվո՞ւյն է գնահատում:

– Իմ դերը չէ Աստծո գործերի մեջ խառնվելը: Ամեն դեպքում կարելի է հիշել, որ երբ հանցագործները, անառակները դիմեցին Քրիստոսին, նա նրանց մեղքերը ներեց: Եվ նրանք Աստծո մոտ մաքուր գնացին: Եթե մենք հղում անենք քրիստոնեական այդ դրույթներին, ուրեմն ամեն ինչ նորմալ է:

– Փաստորեն ճիշտ են արել պարոն Ծառուկյանն ու մյուս մեծահարուստները, որ եկեղեցի են կառուցում:

– Դա աստվածահաճո քայլ է:

– Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չեկավ Սերժ Սարգսյանի երդմնակալությանը, բայց եկավ Գ. Ծառուկյանի կառուցած եկեղեցու օծման արարողությանը և դա ձևակերպեց որպես պաշտոնական այց: Իսկ օծման արարողությունից ուշացավ և մոտ 15 րոպե ՀՀ ողջ ղեկավարությանը` նախագահի գլխավորությամբ իրեն սպասեցնել տվեց: Դա բավականին անհարմար վիճակ էր ստեղծել, և արդյո՞ք դա անհարգալից վերաբերմունք չէր մեր երկրի ղեկավարների հանդեպ:

– Դուք ծայրահեղ բաներ եք ասում: Պարտադիր չէ, որ երդմնակալության ժամանակ բոլորը մասնակցեն, բայց լավ չէ, եթե չեն շնորհավորում: Շնորհավորանքներն էլ, գիտեք, մեր նախագահին եղել են սկսած ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից մինչև ամենափոքր երկրի նախագահը: Ես այդտեղ խնդիր չեմ տեսնում և չեմ ուզում հակադրել Ա. Լուկաշենկոյի գալ-չգալը: Գուցե հիվանդ է եղել, կամ նրա ներկայացուցիչն է եկել, բայց շնորհավորանք եղել է: Պատկերացրեք, որ երդմնակալությանը աշխարհի բոլոր երկրներից գային: Մենք էլ փոքրիկ երկիր ենք, և չէինք էլ կարող տեղավորել ու այդքան անվտանգություն ապահովել:

– Գ. Ծառուկյանն էլ մեր փոքր երկրի գործարարն է: Եվ ի տարբերություն նախագահի երդմնակալության արարողությանը, նրա կառուցած եկեղեցու օծման արարողությանը Ա. Լուկաշեկոն մասնակցեց:

– Փոքր երկրի մեծ գործարար է: Ա. Լուկաշենկոն նույնպես տնտեսական համագործակցության կողմնակից է: Իսկ տնտեսական ծրագրերն էլ մասնավոր անձինք, գործարարներն են իրականացնում: Հիմա եթե ձեր ասած փոքր Հայաստանի մեծ գործարարը կարողանում է Բելառուսի հետ տնտեսական ծրագրեր իրականացնել, դա վատ չէ: Մյուս գործարարներն էլ այլ երկրներում թող լուծեն:

– Հայտնի է, որ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն ու «Ժառանգությունը» ընդդիմադիր են, ու ՀՀԿ-ն քաղաքական դաշտում նրանց հետ որպես այդպիսին է շփվում: Ի՞նչ դիրքորոշում եք ունենալու ԲՀԿ դեպքում, նրանց ընդունելու եք որպես ընդդիմությո՞ւն, իշխանության մի մա՞ս, թե՞ իշխանություններին սպասարկող կամ այլ տիպի ուժ:

– Նրանք, ովքեր կոալիցիայի անդամ չեն և հայտարարել են, որ ընդդիմություն են, մենք նրանց որպես այդպիսին ենք ընդունում: Եթե մենք ԲՀԿ-ին չենք տվել որևէ լծակ, չենք հրավիրել կոալիցիա, բնականաբար նրանք մեզ համար ընդդիմություն են: Եվ երբ նրանք իրենց այլընտրանք են կոչում, գուցե պատկերացնում են իշխանությունների հետ ավելի մեղմ հարաբերությունների դերում: Բայց կյանքը ցույց տվեց, որ այնքան էլ այդպես չէ, որովհետև բոլոր ընդդիմադիրներին հավասար չմասնակցեցին նախագահական ընտրություններին ու մեզ չաջակցեցին:

– Վերջին շրջանում քաղաքական դաշտում այնպիսի գործընթաց տեղի ունեցավ, որի արդյունքում ԲՀԿ-ն մղվեց ընդդիմադիր դաշտ: ԲՀԿ-ն էլ իր հերթին մտավ այդ դերի մեջ ու իր ընդդիմադիր կեցվածքով ետին պլան մղեց հիմնական ընդդիմադիր ուժերին: Եվ քաղաքական ողջ՝ թե ընդդիմադիր, թե իշխանական դաշտը այդ երկու կուսակցություններով վերցրեցիք: Սա կարծես հատուկ քաղաքականություն էր:

– Եկեք այս պահին դրա հետ չհամաձայնեմ, որովհետև տեսանք, թե նախագահական ընտրություններին ինչ կատարվեց: Մի քանիսը չմասնակցեցին, բայց Րաֆֆի Հովհաննիսյանն աննախադեպ մեծ տոկոս ստացավ: «Ժառանգությունն» ընդդիմություն չէ՞ր: Բայց քաղաքապետի ընտրություններին ԲՀԿ-ն կարողացավ ետ բերել իր ձայների մեծ մասը, իսկ «Ժառանգությունը» 37-ից իջավ 8 տոկոսի:

– Այսինքն` ճիշտ է տպավորությունը, որ ձեր երկու կուսակցությունների վարած քաղաքականության արդյունքում թե իշխանական, թե ընդդիմադիր դաշտը զբաղեցրել եք:

– Որպեսզի նման ենթադրությունները ցրեմ, կասեմ, որ մեր քաղաքական դաշտն իսկապես կայացած չէ: Բայց գտնում եմ, որ պահպանողական բևեռը գրեթե կայացած է: Այսինքն` մենք անընդհատ կարողանում ենք մեր դիրքերը պահպանել: Իշխանության հակադիր, հակակշիռ բևեռը չի ձևավորվում, դա կլինի ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, թե մեկ այլ կուսակցություն: Նրանք առանձին-առանձին թույլ են, բայց և միասին չեն կարողանում գործել ու ՀՀԿ-ին հակակշիռ լինել: ՀՀԿ-ում էլ կան հակակշիռներ, բայց այստեղ կա նախագահ, որը կարողանում է նրանց համախմբել: Այսինքն` մենք մեր մեջ ունենք հակակշիռների միասնությունը: Այ, եթե ընդդիմությունն էլ կարողանա նման ուժ ձևավորել, մեծ հակակշիռ կլինի մեզ: Չեն կարողանում ձևավորել, մենք նույնիսկ կողմ ենք դրան:

– Պարոն Զոհրաբյան, ՀՀԿ-ն էլ ընդդիմության նման կջլատվի, կպառակտվի ու կթուլանա, հենց իշխանությունից հեռանա: Բայց չէ՞ որ իշխանությունը համախմբում է իրեն ձգտող մարդկանց:

– Չի բացառվում, որ երբ մենք իշխանություն չլինենք, որոշ թևեր հեռանան: Բայց մենք նախագահի գլխավորությամբ պահպանում ենք իմաստնությունը և չենք պառակտվում, չենք քանդվում: Եվ կարողանում ենք ընտրություններում հաղթել: Ես որքան էլ չկիսեմ իմ գործընկերոջ հայացքները, գիտակցում եմ, որ եթե գնամ ընդհարման, ապա կարող է քանդվենք: Եվ դա բոլորն են գիտակցում:

– Շուտով կհաստատեք ձեր ձևավորած կառավարության ծրագիրը, որտեղ բազմաթիվ լավ խոստումներ կան: Ի վերջո, ՀՀԿ-ն այդ խոստումները ե՞րբ պետք է իրականություն դարձնի: Ե՞րբ է ահռելի կոռուպցիան ու ստվերը կրճատելու, որ ՀՀ կենսամակարդակը մի փոքր բարելավվի: Շատերը մտածում են, որ նախագահից է դա կախված:

– Այդպես չի, որ  ամեն ինչ նախագահից է կախված: Կա համակարգ, որը մեկ ամսում կամ մեկ տարում հնարավոր չէ վերացնել: Եթե դու ժառանգել ես այդ համակարգը և փորձում ես փոխել, ապա դա երկար գործընթաց է: Եթե կտրուկ փոփոխություն անես, կարող է երկիրը փլուզվի: Իսկ մենք շրջապատված ենք մրցակից հակառակորդներով: Բավական է մի փոքր թուլանանք տնտեսական կամ քաղաքական առումով, հարձակումը տեղի կունենա՝ առանց հարցնելու Ռուսաստանին, Եվրոպային կամ Ամերիկային: Գիտեք, խոսքը Ադրբեջանի մասին է, որը մինչև հիմա էլ ռազմատենչ հայտարարություններ է անում և զինվում:

– Դուք էլ ադրբեջանցիների նման եք ասում: Նրանք ասում են, թե քանի որ Հայաստանը «օկուպացրել» է մեր տարածքները, մեր մոտ կոռուպցիա կա: Մենք էլ ունենք հսկայական կոռուպցիա և ստվերային տնտեսություն, որովհետև Ադրբեջանը չի՞ բացում սահմանը: Դա ճի՞շտ տրամաբանություն և պատճառաբանություն է: Ադրբեջա՞նն է խանգարում օլիգարխներին հարկային դաշտ բերելուն:

– Ես ասում եմ, որ այդ ամենը կամաց-կամաց տեղի կունենա: Սխալ կարծիք է, երբ ասում են, թե թող վերևներում որոշեն, ամեն ինչ էլ տեղի կունենա: Ամեն ինչ պետք չէ գցել նախագահի վրա: Կա համակարգ, նախագահը մենակ ինչ պետք է անի: Թուրը առնի ու սկսի փրթե՞լ: Եթե համակարգը փլուզվեց, տնտեսությունը թուլացավ, ճգնաժամ է լինելու: Ընդդիմության համար այնքան հեշտ է քննադատելը: Այդ մասին ովքեր ասում էին, միառժամանակ առաջ իրենք էին իշխանություն: Այդ ինչո՞ւ չէին վերացնում` սկսած 1991 թվականից, որ 2008-ին, երբ Սերժ Սարգսյանը ընտրվեց նախագահ, բոլորը կոռուպցիան տեսան: Այդպես չի, չէ՞: Կա համակարգ, կան նաև հասարակական ու անձնական հարաբերություններ: Հայաստանն էլ փոքր է, և ամեն ինչ այդպես հեշտ չէ: Ամեն մարդ իր մտքում աշխատում է իր անձնական շահը առաջ տանել:

– Պարոն Զոհրաբյան նախագահ Ս. Սարգսյանը տեղյա՞կ է, թե Հայաստանում իրականում սոցիալական վիճակը որքան վատ է և որքան շատ են արտագաղթում: Եթե այդպես շարունակվի, անդառնալի հետևանքներ կարող են լինել: Եթե տեղյակ է, ապա ի՞նչ է մտածում այդ մասին: Դուք ամեն շաբաթ ԳՄ նիստեր եք անում և շփվում եք, տեղյակ կլինեք նրա մտադրությունների մասին:

– Նախագահն ամեն ինչի մասին տեղյակ է: Բայց այսպիսի մի դիտարկում: Ասում են` աշխատատեղ չկա, դրա համար ենք գնում: Աշխատատեղ կա, բայց ոմանք չեն ուզում ծանր կամ սևագործ աշխատանք կատարել, ուզում են անպայման իրենց մասնագիտությամբ գործ գտնել, որը երբեմն չի ստացվում: Սահմանները բաց են, և շատերը ցանկանում են ավելի բարեկեցիկ երկրում ապրել: Դա միայն հայերին չի վերաբերում, նույն Ադրբեջանում էլ արտագաղթ կա, բայց նրանք մեծաքանակ են, դրա համար էլ դա նրանց վրա շատ չի երևում: Իսկ ինչ վերաբերում է բարեփոխումներին, մենք դա անում ենք և կանենք: Ժամանակի ընթացքում դրա արդյունքներն ավելի զգալի կլինեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում