Թուրինի «Յուվենտուս»-ի պաշտպան Ջորջո Կիելինին և հարձակվող Մարիո Մանջուկիչը պետք է հասցնեն ապաքինվել մինչև Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի` Մյունխենի «Բավարիա»-ի դեմ հանդիպումը, վստահեցնում է Tuttosport-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «ծեր սենյորա»-ի կենտրոնական պաշտպանը չի կարող մասնակցել մյունխենյան ակումբի դեմ հանդիպմանը վնասվածքի պատճառով:
Ինչպես հաղորդում է Football Italia-ն` Կիելինին հաստատ բաց կթողնի Իտալիայի առաջնության շրջանակներում կայանալիք «Բոլոնիա»-ի դեմ հանդիպումը:








































