«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծում է, որ «կարմիրներ»-ը պետք է պայքարեն Եվրոպայի լիգայի հաղթանակի համար, քանի որ այդ մրցաշարն անգլիական ակումբին թույլ կտա հաջորդ մրցաշրջանում հանդես գալ Չեմպիոնների լիգայում, տեղեկացնում է Goal.com-ը:
«Աշխարհում շատ քիչ ակումբներ կան, որոնք կարող են իրենց թույլ տալ մտածել Եվրոպայի լիգայի գավաթը նվաճելու մասին: Կարծում եմ, որ մենք մտնում ենք այդ թիմերի շարքի մեջ:
Ընթացիկ մրցաշրջանում Եվրոպայի լիգայի շրջանակներում հանդես են գալիս բազում հզոր ակումբներ: Այնպիսի տպավորություն է, որ սա նույնպես Չեմպիոնների լիգա է:
Ներկա պահին միայն Եվրոպայի լիգայում հաղթանակը մեզ կօգնի հաջորդ մրցաշրջանում հանդես գալ Չեմպիոնների լիգայում»,- հայտարարել է գերմանացի մասնագետը:
Հավելենք, որ «Լիվերպուլ»-ի մրցակիցը Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչում գերմանական «Աուգսբուրգ»-ն է:



































