Քրդական Firat լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրք զինվորականները 200 մետրով առաջ են շարժվել Սիրիայի տարածքում, ինչը տեղի է ունեցել Աֆրին քաղաքից դեպի արևմուտք։
Հաղորդվում է, որ զինծառայողներին ուղեկցում են բուլդոզերներ ու շինարարական տեխնիկա, որը խրամատներ է փորում Մայդան-Իկբիս գյուղի մոտ։ Գործակալության տվյալներով՝ այդ շրջանում համատեղ սահմանի մոտ իրականացվում է «անվտանգության պատի» կառուցում։
Սրանից առաջ Թուրքիան Սիրիայի քրդերին մեղադրել էր Անկարայի ահաբեկչությունը կազմակերպելու ու իրականացնելու համար, սակայն նրանք հերքել են այդ մեղադրանքը։








































