Բոսնիայի և Հերցեգովինայի խորհրդարանի պատգամավորները կոչ են արել ապրիլին վերջին կոռուպցիայի կասկածանքով ձերբակալված դաշնության նախագահ Ժիվկո Բուդիմիրին հրաժարական տալ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Սարաևոյում հինգշաբթի կայացել է դաշնային խորհրդարանի Ժողովուրդների պալատի հատուկ նիստ, որում քննարկվել են ճգնաժամից դուրս գալու ուղիները: Այդ ճգնաժամը սրվել է նախագահի ձերբակալությունից հետո: Բուդիմիրի ձերբակալությունը տեղի է ունեցել դաշնությունոում ձգձգված քաղաքական ճգնաժամի ֆոնին՝ կապված նոր խորհրդարանական մեծամասնություն ձևավորելու և իշխանության հիմնական մարմինների աշխատանքը արգելափակելու հետ:
Ժողովուրդների պալատը 37 կողմ ձայնով (դեմ՝ 1, ձեռնպահ՝ 3) հավանության է արժանացրել եզրակացությունը, համաձայն որի՝ Բուդիմիրը ի զորու չէ կատարել իր պարտականությունները՝ Սահմանադրության համապատասխան:
Բուդիմիրին կասկածում են դատապարտյալների համաներման մասին անօրինական որոշումների ընդունման և կաշառակերության մեջ: Դատարանն ապրիլի 28-ին արտոնել էր նրա և նրա շրջապատի ևս 4 մարդկանց 30 օրով կալանավորել՝ հետաքննության անցկացման նպատակով:








































