Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման քննարկել են Կովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ հաղորդում է Star թերթը:
Կողմերը, մասնավորապես, քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև ստեղծված իրավիճակը, Իրանում, Աֆղանստանում, ինչպես նաև Աֆրիկայի երկրներում ձևավորված իրավիճակը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով գտնվում է ԱՄՆ-ում: